|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն պատասխանել է լրագրողի` Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի մասին հնչեցրած հարցին:
Ըստ Demokrathaber-ի` լրագրողը հիշեցրել է Նեթանյահուի այն հայտարարությունը, որ Էրդողանը միշտ հակահրեական հայտարարություններ է հնչեցնում, ինչին ի պատասխան` Չավուշօղլուն ասել է. «Նեթանյահուն վերջերս անհանգիստ է, քանի որ հասկացավ` չի կարող մասնատել Սիրիան: Նեթանյահուի նպատակը Սիրիայում քրդական ուժերի (Քուրդիստանի բանվորական կուսակցության (սույն կազմակերպությունները Թուրքիայի իշխանությունների կողմից համարվում են ահաբեկչական խմբ.) միջոցով Սիրիան պարակտելն է: Նա համակրում է ՔԲԿ-ին: ՔԲԿ-ն և Նեթանյահուն ունեն մեկ համատեղություն` երկուսն էլ երեխա սպանող են»: