|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ կոչնչացնի Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մնացորդները: Այդ մասին իր թվիթերյան էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը. հայտնում է РИА Новости-ն:
«Թուրքիայի նախագահ Էրդողանը ինձ հստակ հասկացրեց, որ կոչնչացնի այն, ինչ մնացել է ԻՊ-ից… Նա մարդ է, որը կարող է դա անել, և ավելին` Թուրքիան հարևան երկիր է: Մեր զորքերը վերադառնում են տուն»,- գրել է նա:
Ավելի վաղ հայտնել ենք, որ Թրամփը Սիրիայից զորքերը դուրս բերելու որոշումը կայացնելուց առաջ հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ: