|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ֆրանսիայի ընդդիմադիր «Ազգային միավորում» կուսակցության ղեկավար Մարին Լե Պենը մեղադրել է Ֆրանսիայի իշխանություններին ցուցարարների պահանջներից հասարակության ուշադրությունը շեղելու մեջ. հայտնում է РИА Новости-ն: Ըստ նրա` նրանք դա անում են անկարգությունների միջոցով:
«Ծայրահեղական ավազակները և գողերը իշխանության օբյեկտիվ կամակատարներ են, որոնք շեղում են ուշադրությունը «դեղին բաճկոններ»-ի պահանջներից` «անվտանգության» մասին խոսակցությունների վրա կենտրոնանալու համար»,- գրել է նա իր թվիթերյան էջում:
Ֆրանսիայում նոյեմբերի 17-ից մարդիկ բողոքում են վառելանյութի թանկացման, հարկերի ավելացման և կյանքի թանկ լինելու դեմ: