|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Եվրամիության ղեկավարները հայտարարել են, որ կառույցից Մեծ Բրիտանիայի դուրս գալու արդեն համաձայնեցված պայմանների շուրջ նոր բանակցություններ չեն կարող լինել՝ չնայած Բրիտանիայի վարչապետի խնդրանքներին:
Թերեզա Մեյը Բրյուսելում է՝ Եվրամիության առաջնորդներին տեղեկացնելու, որ խորհրդարանում Brexit-ի համաձայնագրի վավերացումը վտանգի տակ է. պատգամավորները համաձայն չեն մի շարք կետերի շուրջ: Սակայն Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը նշել է, որ կարող են արվել պարզաբանումներ, բայց ոչ նոր բանակցություններ: Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու համաձայնագրի հարցով բրիտանական խորհրդարանում քվեարկությունը պետք է տեղի ունենար դեկտեմբերի 11-ին, սակայն Թերեզա Մեյն այն հետաձգել է՝ ձախողման վտանգի պատճառով: