|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները անցկացվել են խաղաղ և ապահով պայմաններում ու համապատասխանել են տեղական և միջազգային չափանիշներին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Ընտրությունները դիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանցի (ENEMO) դիտորդական առաքելության ղեկավար Զլատկո Վույովիչը:
«Նախընտրական քարոզարշավը իրականացվել է հավասար պայմաններում, և ընտրողները ընտրությունների ժամանակ կարողացել են արտահայտել իրենց կամքը: Եթե խախտումներ եղել են, ապա եղել են տեղեկատվության պակասի պատճառով:
Մեր նախնական եզրակացության մեջ մենք ընդգծում ենք՝ ընտրություններն անցկացվել են շատ հաջող և հույս ունենք, որ ձևավորվող Ազգային ժողովը կզբաղվի Ընտրական օրենսգրքի բարեփոխումներով»,-ընդգծեց Վույովիչը: