|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Խորհրդային քաղաքական գործիչ, Դաշնային խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովը, որը 1988 երկրաշարժի ժամանակ գլխավորել է որոնողափրկարարական աշխատանքները համակարգող հանձնաժողովը, պատմել է հայերի հետ երկարատև շփման մասին:
«Հայերը զարմանալի պատմական հիշողություն ունեն: Անկախ իմ զբաղեցրած պաշտոնից` նրանք երբեք ինձ չեն մոռացել: Եվ դրա համար ես շնորհակալ եմ հայ ժողովրդին»,- ասել է նա Российская газета-ի հետ զրույցում:
Ռիժկովն իր կատարած աշխատանքի համար ՀՀ Ազգային հերոսի կոչում է ստացել: Նա նշել է, որ ինքը նույնպես երբեք չի մոռանա մեծ հայ ժողովրդին: