|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Գերմանիան և Ֆրանսիան հանդես են գալիս ՌԴ-ի դեմ պատժամիջոցների խստացման դեմ: Այդ մասին գրում է գերմանական Welt պարբերականը` ԵՄ-ում դիվանագիտական աղբյուրներին հղումով. հայտնում է РИА Новости-ն:
Պարբերականի տվյալներով` Բրյուսելում Անվտանգության և քաղաքականության հարցերով կոմիտեի գաղտնի նիստի ժամանակ երկու երկրների դիվանագետները ասել են, որ ներկայումս կարևոր է «վստահություն ամրապնդելու համար միջոցներ ձեռնարկել», իսկ պատժամիջոցներն այդ քայլերը չեն:
Նշենք, որ պատժամիջոցների խստացումը կարող է տեղի ունենալ Կերչի նեղուցում ստեղծված իրավիճակի հետ կապված: