|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում անժամկետ կփակի Մեքսիկայի հետ սահմանը. հայտնում է РИА Новости-ն:
«Մեքսիկան պետք է իրենց երկիրն ուղարկի դրոշներ ծածանող միգրանտներին, որոնցից շատերը սառնասիրտ հանցագործներ են: Արեք դա օդանավերի, ավտոբուսների միջոցով, ցանկացած միջոցով. նրանք չեն մտնի ԱՄՆ: Մենք անժամկետ կփակենք սահմանը, եթե պահանջվի: Կոնգրե'ս, ֆինանսավորիր պատի կառուցումը»,- գրել է նա իր թվիթերյան էջում:
Ավելի վաղ հայտնել ենք, որ այսօր Մեքսիկայում գտնվող` Հոնդուրասից, Գվատեմալայից և Սալվադորից անօրինական ներգաղթյալներից առնվազն 500-ը փորձել են հատել ամերիկյան սահմանը: