|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ռուսաստանի հրթիռային զինանոցում չկան հրթիռներ, որոնք հակասում են Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին ռուս-ամերիկյան համաձայնագրին: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը. հայտնում է РИА Новости-ն:
Ռյաբկովը ճեպազրույցի ժամանակ նշել է, որ երկար ժամանակ ԱՄՆ-ը ՌԴ-ին մեղադրում է համաձայնագիրը խախտելու և դրան հակասող հրթիռներ կիրառելու մեջ, սակայն ապացույցներ չի ներկայացրել:
Նա նաև ասել է, որ ԱՄՆ-ը հաստատել է, որ դուրս է գալու համաձայնագրից, հարցը միայն ժամկետների մեջ է:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է դուրս գալ վերոհիշյալ համաձայնագրից: