|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ԱՄՆ-ը շարունակում է հերքել, որ սպիտակ ֆոսֆորով արկեր է կիրառում Սիրիայում Եփրատից դեպի արևելք ընկած շրջանները ռմբակոծելու ժամանակ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. հայտնում է РИА Новости-ն:
Ավելի վաղ այդ մասին տեղեկացրել էին Սիրիայի պետական հեռուստաալիքները` նշելով, որ կատարվածի հետևանքով Հաջին քաղաքում և Դեյր էր Զոր նահանգում զոհեր և տուժածներ կան:
«Ամերիկացիները շարունակում են հերքել դա նույն համառությամբ, ինչպես ապրիլին պնդում էին Դումայում սիրիական կառավարության կողմից քիմիական զենքի կիրառման մասին»,- ասել է Զախարովան: