|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտնել է, որ երկրի ԱԳՆ ղեկավար Կարին Կնայսլը չեղարկել է իր այցը ՌԴ լրտեսական սկանդալի պատճառով. հայտնում է РИА Ноовсти-ն:
«Ներկայումս արդարադատությունը պետք է պարզի՝ արդյո՞ք կասկածները ճիշտ են: Հետագա գործողությունների վերաբերյալ որոշում կկայացնենք եվրոպացի գործընկերների հետ»,- նշել է Կուրցը:
Ավելի վաղ Kronen Zeitung պարբերականը տեղեկություն էր հրապարակել, ըստ որի՝ ԶՈւ նախկին գնդապետերից մեկը կասկածվում է 20 տարի շարունակ ՌԴ-ի օգտին լրտեսությամբ զբաղվելու մեջ:
Հիշեցնենք, որ ամռանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել էր Ավստրիայի ԱԳՆ ղեկավարի հարսանեկան արարողությանը: