|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ադրբեջանի Գյանջա քաղաքում սկսվել է գերեվարված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի գործով դատական նիստը. հայտնում է minval.az կայքը:
Ղազարյանն Ադրբեջանում մեղադրվում է երկրի Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, այդ թվում՝ հասարակական անվտանգության, սահմանադրական կարգի հիմունքների, կառավարման կարգի և պետության անվտանգության դեմ հանցագործությունների մեջ: Նշվում է անգամ, թե նա փորձել է «ահաբեկչություններ իրականացնել» երկրի տարածքում:
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանն անհայտ պատճառներով հայտնվել էր ադրբեջանական տարածքում: Ըստ ՀՀ ԱԳՆ-ի` նա կապ չունի բանակի հետ և հոգեկան խնդիրներ ունի: