|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այդ մասին հաղորդվում է կազմակերպության կայքում. հայտնում է ТАСС-ը:
Նշվում է, որ հայկական կողմի նախաձեռնած` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից Խաչատուրովին վաղաժամ հետ կանչելու գործընթացն ավարտվել է, և նա ազատվել է պաշտոնից:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունները կկատարի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: