|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել:
Ըստ «Անադոլու» գործակալության` հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու Սիրիայում տեղի ունեցող զարգացումները: Նրանք նաև անդրադարձել են Մանբիջում և Իդլիբում ընթացող գործողություններին:
Երկու նախագահները վճռակամություն են հայտնել թուրք-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման համար կառուցողական քայլեր որդեգրելու հարցում, ինչպես նաև համաձայնության եկել առաջիկայում երկկողմ և տարածաշրջանային հարցերով անմիջական շփումը շարունակելու վերաբերյալ: