|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Այսօր Կ.Պոլսում կայանալու է աշխարհի ամենամեծ օդանավակայանի բացման արարողությունը, որին մասնակցելու են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ՝ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ։
Ըստ Haberler-ի` շինարարական աշխատանքներն իրականացնելու մրցույթում հաղթել էր թուրքական «Limak Kolin Cengiz Mapa Kalyon» ընկերությունը։ Շինարարության առաջին փուլի համար հատկացվել էր 6 մլրդ դոլար։ Մյուս փուլերն ավարտին են հասցվելու մինչև 2023 թվականը:
Ուշագրավ է, որ օդանավակայանի տանիքը կառուցվել է նշանավոր հայ ճարտարապետ Սինանի ոճով, որին կայքը ներակայացնում է որպես թուրք։
Թե ինչպես է անվանակոչվելու օդանավակայանը, դեռևս չի հաղորդվում:
Նշենք, որ Սինանը եղել է Օսմանյան արքունիքի գլխավոր ճարտարապետը:


