|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հայաստանիև Ադրբեջանի ղեկավարների, ինչպես նաև ԱԳ նախարարների շփումները դրական խթան են ԼՂ հակամարտության կարգավորման հարցում առաջխաղացման համար: Այդ մասին Լյուքսեմբուրգում «Արևելյան գործընկերության» երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը. հայտնում է haqqin.az-ը` Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությանը հղումով:
Նա նշել է, որ ՀՀ-ում սպասվող ընտրություններից հետո ավելի պարզ կդառնա` որքանով է այդ երկիրը պատրաստ խաղաղության և կայունության: Ըստ Մամեդյարովի` Հայաստանը, առաջին հերթին, պետք է դուրս բերի իր զորքերը «ադրբեջանական հողերից»: Ըստ նրա` Ադրբեջանն, իր հերթին, պատրաստ է առարկայական բանակցությունների:
Նշվում է, որ ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանն էլ հայտարարել է, որ Արցախը պետք է ներգրավվի բանակցային գործընթացում: «Ես համաձայն եմ իմ գործընկեր Էլմարի հետ` ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված հանդիպումների լավ դինամիկայի մասով: Անցած 5 ամիսների ընթացքում արդեն երկու հանդիպում է եղել: Լավ հանդիպում է եղել նաև Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև, ինչը նպաստել է լավ դինամիկային: Մենք մտադիր ենք ամրապնդել այն», -ասել է Մնացականյանը: