|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Բոլոր այն մարդկանց հետ, ովքեր պատրաստ են ծառայել Երևանին, Հայկ Մարությանը կաշխատի: Լրագրողների հետ զրույցում խոսելով քաղաքապետարանում կադրային փոփոխության մասին՝ Երևանի նոր քաղաքապետն ասաց, որ մինչև այս ընտրությունները ծառայություն չի եղել, չնայած աշխատանքներ տարվել են, բայց դա չի եղել ծառայություն Երևանին: «Եթե մարդիկ պատրաստ են ծառայել և չունեն օրենքի հետ ոչ մի խնդիր, պատրաստ եմ աշխատել նրանց հետ»,- նշեց նա:
Հարցին՝ այդ թվում նաև Կամո Արեյանի հե՞տ է պատրաստ աշխատել, նա պատասխանեց՝ այո, բոլորի, բայց նաև լինելու է անհատական մոտեցում: «Ես ինքս կորոշեմ, ինչպես նաև ավագանու անդամների հետ կորոշենք, թե անհատները, մեր տեսակետով, կարո՞ղ են շարունակել աշխատել, թե՞ ոչ»,- նշեց Մարությանը: