|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կոչ է արել կառավարության անդամներին` ավելի ակտիվորեն աշխատել, հակառակ դեպքում կփոխարինի նրանց ավելի արդյունավետ օտարերկրյա մասնագետներով. հայտնում է РИА Новости-ն:
Ժողովրդին հղված ուղերձում նա նշել է, որ երկիրը պետք է օգտագործի բոլոր ոլորտների ղեկավարման լավագույն փորձը` ճկուն, հարմար չափանիշների ներդրման ճանապարհով:
«Դրանք պետք է որոնել: Ժամանակին Սինգապուրն ամբողջ աշխարհով մեկ որոնել է թոշակի գնացած մասնագետների և հրավիրել իր երկիր, նրանք ղեկավարել են… Տեսեք, եթե նորմալ չաշխատեք, ես նրանց կհրավիրեմ ձեր փոխարեն»,- ասել է Նազարբաևը: