|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Երանոսյանին՝ քրեական օրենսգրքի 309 հոդվածի երկրորդ եւ երրորդ մասերով: Այս մասին Ազատության եթերում տեղեկացրեց նրա փաստաբան Տիգրան Սաֆարյանը:
Որոշումն արդեն ներկայացվել է Լեւոն Երանոսյանին: Գեներալ-լեյտենանտը ծանոթացել է մեղադրանքին, հրաժարվել է ցուցմունք տալուց: Նա իրեն մեղավոր չի ճանաչում:
Քննության վարկածով՝ Լեւոն Երանոսյանն ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում եւ ապրիլի 22-ին Արցախի պողոտայում տեղի ունեցած դեպքերի ժամանակ հատուկ միջոցներ է կիրառել՝ չունենալով դրա իրավասությունը: