|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
2018թ. սեպտեմբերի 23-ին՝ Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրության օրը, առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային ստորաբաժանումներում, ժամը 18-ի դրությամբ, ստացվել է 7 հաղորդում-ահազանգ։
Ինչպես հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից, ստացված հաղորդումներից 5-ը վերաբերում է քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 2-ը՝ կրկնակի քվեարկության փորձին։
Ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ առերևույթ ընտրական իրավունքի խախտման հատկանիշներ պարունակող նյութերում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:
Արդյունքների մասին քննչական կոմիտեն կտեղեկացնի պարբերաբար: