|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ստամբուլի 3-րդ օդանավակայանի շինարարական աշխատանքների ընթացքում, աշխատանքային ծանր պայմանների և դժբախտ պատահարների հետևանքով զոհվել է 37 բանվոր:
Այս մասին, հայտնում է թուրքական gazeteduvar.com.tr-ը:
Որպես աշխատանքային ծանր պայմաններ նշվում են՝ վատ սնունդը, ծանր աշխատանքային գրաֆիկը, կացարանային վատ պայմանները:
Բանվորները նախորդ շաբաթ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ նշել են, որ աշխատանքային օրերին իրենց տրամադրված ուտելիքը շատ քիչ և անորակ է եղել, ոչ ստամբուլաբնակ բանվորներին հատկացված կացարանները եղել են շատ վատը: