|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հայկո Մաասը հայտարարել է, որ ռուսական կողմը սիրիական Իլիբում առանցքային դերակատարում ունի. հայտնում է Газета.ру-ն:
Ըստ նրա` այժմ պետք է կանխել հումանիտար աղետը:
«Ռուսաստանն այստեղ առանցքային դեր է խաղում, և մենք սպասելիքներ ունենք»,- ասել է Մաասը:
Նա հավելել է, որ Գերմանիան պատրաստ է իր վրա պատասխանատվություն վերցնել Սիրիայի վերականգնման հարցում, եթե երկրում քաղաքական որոշում կայացվի, որի արդյունքներով ազատ ընտրություններ կայանան:
Մաասն ընդգծել է, որ ՌԴ-ն, Իրանը և Թուրքիան միայնակ չեն կարող լուծել այդ հարցը: