|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Այսօր ՊՊԾ գնդի գրավման օրերին սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի հայրը՝ Վահրամ Տեփանոսյանը, դատարանում հայտարարեց, որ ցանկանում է, որպեսզի իր շահերը ներկայացնի մեղադրյալներ Արայիկ Խանդոյանի և Վարուժան Ավետիսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը։
Ավետիսյանն ու Խանդոյանն էլ հայտարարեցին, որ հրաժարվում են իրենց պաշտպանից: Իր հերթին, Պապիկյանը ցանկություն հայտնեց ներկայացնել տուժողի իրավահաջորդի շահերը:
Դատավորը բավարարեց Արայիկ Խանդոյանի եւ Վարուժան Ավետիսյանի՝ պաշտպանից հրաժարվելու միջնորդությունը, սակայն թույլ չտվեց, որ Պապիկյանը ներգրավվի որպես Յուրի Տեփանոսյանի իրավահաջորդի ներկայացուցիչ: