|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանն իր անունը չի կապում Մարտի 1-ի դեպքերի հետ: Այս մասին նա հայտարարեց այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:
«Ծառուկյան Գագոն ո՞նց ասեց` ով որ մարտի մեկին եղել ա, թող տանեն գնդակահարեն»,- ասաց նա:
Հարցին՝ ինքը պատրա՞ստ է գնդակահարվելուն, պատգամավորը դրական պատասխան տվեց ու հավելեց. «Ես այդ դեպքերի հետ որևէ կապ չունեմ»։
Նա նշեց, որ մամուլը միշտ սխալ բաներ է գրում իր մասին: Իսկ հարցին էլ` եթե սխալ բաներ է գրում, ինչո՞ւ դատի չի տալիս, պատասխանեց. «Ես բան ու գործ չունե՞մ, որ ձեր մամուլի պատճառով սաղ օրը դատարանի դռներն ընկնեմ, ընձի 200 հատ իրավաբան չի հերիքի»: