|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Օգոստոսի 10-ին, ժամը 21:47-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շինարարների և Լենինգրադյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են BMW 520 մակնիշի (վարորդը՝ Գ. Հ.) և ՎԱԶ-21014 մակնիշի (վարորդը՝ Տ. Ս.) ավտոմեքենաները:
Վարորդները հոսպիտալացվել են Արմենիա ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: