|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հուլիսի 14-ին, ժամը 23:27-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Սոթքի ոսկու հանքում «MT-86» բեռնատարը կողաշրջվել և գլորվել է ձորը (մոտ 100 մ), վարորդը՝ Մ. Մ.-ն (ծնված 1956 թ.), մահացել է. դին դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները ձորից դուրս են բերել Մ. Մ.-ի դին, իսկ բեռնատարը դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։