|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Թաիլանդում 2 շաբաթից ավելի Կխաո Լուանգ քարանձավում ջրհեղեղի պատճառով թակարդված 12 դպրոցականների և նրանց 25-ամյա մարզչի տարհանման աշխատանքները պսակվեցին հաջողությամբ. փրկարար-ջրասուզակները քարանձավից դուրս բերեցին վերջին դպրոցականին ու մարզչին. ըստ ТАСС-ի` հայտնում է Spring News հեռուստաալիքը:
Հուլիսի 8-ին և 9-ին ջրասուզակներին հաջողվել էր չորսական երեխա դուրս բերվել քարանձավից, իսկ այսօր` նաև երեխաներից 3-ին:
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին ֆուտբոլային ակումբից 11-16 տարեկան 12 դպրոցական և նրանց 25-ամյա մարզիչը գնացել էին Կխաո Լուանգ քարանձավը, սակայն հանկարծակի հորդացած անձրևը հեղեղել էր քարանձավի մուտքը: