|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Տեղեկացրել էինք, որ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամները ներխուժել են Մայր Աթոռի դիվանատուն: Նրանք պահանջել են ցույց տալ գանձատանը պահվող սուրբ մասունքները, օրինակ՝ Սուրբ Գեղարդը, քանի որ պնդում են, որ այն վաճառվել է:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանն էլ ֆեյսբուքյան էջում գրել է. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ լուրերը, թե Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող Սուրբ Գեղարդը վաճառվել է կամ վնասվել, կեղծ են։ Առաջիկային այն դուրս կբերվի հավատացելոց երկրպագության համար, և մեր ժողովուրդը կտեսնի, թե համաքրիստոնեական սրբությունն անխաթար է և անվնաս»։