|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հուլիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկին:
Հանդիպման ընթացքում քննարկվել է արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը: Մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախարարը դեսպանին տեղեկացրել է նախիջևանյան ուղղությամբ օպերատիվ իրավիճակի և վերջին օրերի զարգացումների մասին՝ անդրադառնալով դրանց հնարավոր հետևանքներին:
Իր հերթին դեսպան Կասպիչիկը Դավիթ Տոնոյանին իրազեկել է բանակցային գործընթացում առաջիկա օրակարգային խնդիրների վերաբերյալ:
Կարծիքներ են փոխանակվել նաև տարածաշրջանային հնարավոր զարգացումների շուրջ: