|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Արզուման Հարությունյանը բարձր պրոֆեսիոնալ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով Հարությունյանի վերանշանակման հետ կապված որոշ դժգոհություններին: Նա խորհուրդ տվեց Հարությունյանի ազնվությանը չկասկածել:
Դիտարկմանն ի պատասխան, որ Հարությունյանի հասցեին մեղադրանքներ են հնչում, ԱԱԾ տնօրենը հորդորեց փաստերով խոսել: Նա նաեւ նշեց, որ եթե որեւէ մեկը կներկայացնի, որ Հարությունյանը խառնված է եղել կոռուպցիոն սխեմայի, գործին ընթացք կտան:
«Արզուման Հարությունյանը ազնիվ, հայրենասեր գեներալ է»,- հայտարարեց Վանեցյանը: