|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Կառավարության նիստից հետո տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նորանշանակ մարզպետերի կողմից կադրային ջարդ սկսելու վերաբերյալ լուրերին: Նախարարի խոսքով` չի կարող այդպիսի բան լինել, պարզապես հայեցողական պաշտոնների դեպքում մարզպետը կարող է իր հայեցողությամբ տնօրինել նշանակումների հարցը: Նրա համոզմամբ` Հայաստանում չի կարող լինել մի պաշտոնյա, ով կարող է իրեն թույլ տալ օրենքով իրեն չվերապահված իրավասություններ:
Անդրադառնալով Հրազդանի քաղաքապետարանում սպասվող ստուգումներին` Սուրեն Պապիկյանն ասաց, որ Հրազդանի քաղաքապետարանում ստուգումներ սկսելու համար Կոտայքի մարզպետի միջնորդությունը դեռ չեն ստացել, հենց ստանան, անմիջապես կսկսեն, և միջնորդությունը չի կարող անհիմն լինել:
Վերջում նախարարը տեղեկացրեց, որ մարզպետերի կողմից իրականացվող կադրային ջարդի վերաբերյալ` լրագրողների բարձրաձայնած մտահոգություններով ինքն անպայման կզբաղվի: