|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր` աշխատանքային առաջին օրը, անդրադարձել է աշխատանքային մի շարք խնդիրների, գլխավորապես` գյուղապետերի հրաժարականներին: Նախարարը նշել է, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում բազմաթիվ քաղաքացիներ, համաժողովրդական շարժման անունից հանդես գալով, գնում են տարբեր գյուղապետարաններ և պահանջում գյուղապետերի հրաժարականը:
«Ես, ի պաշտոնե, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ շարժման օրակարգում այդպիսի քայլեր չկան: Եվ բոլոր նրանք, ովքեր առանց մեզ հետ համաձայնեցնելու կատարել են նմանատիպ քայլեր, հորդորում եմ դադարեցնել ստահոդ տեղեկությունների տարածումը և անհարկի մեր անունից հանդես գալը»,- հայտարարել է Պապիկյանը: