|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Թբիլիսիի «Բասիանի» և «Գալերեա» գիշերային ակումբներում այս գիշեր հատուկ գործողություն է անցկացվել, ինչի հետևանքով 8 մարդ է ձերբակալվել: Խուզարկությունների համար հիմք է դարձել դատարանի որոշումը. հայտնում է Лента.ру-ն:
Տեղական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ակումբների տարհանված այցելուները, որոնք դժգոհ են մնացել ուժայինների գործողություններից, անկարգություններ են սկսել երկրի խորհրդարանի շենքի մոտ, սկսվել են ուժայինների հետ բախումներ:
Վրաստանի ՆԳՆ-ի տվյալներով՝ 3 ամսվա ընթացքում հետաքննություն է անցկացվել գիշերային ակումբներում թմրանյութերի վաճառքի առնչությամբ: Ձերբակալվածների թվում է «Բասիանի» ակումբի հիմնադիրներից Զվիադ Գելբախիանին: