|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Թուրքիայի մեջլիսը մերժել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանի՝ Հայոց ցեղասպանության մասին բանաձևը:
Ըստ DHA-ի՝ նախագծի մերժման մասին Փայլանին գրավոր տեղեկացրել է մեջլիսի նախագահ Իսմայիլ Քահրամանը։ Բանաձևի մերժումը պատճառաբանել են նրանով, որ նախագիծը պարունակում է «կոպիտ և վիրավորական խոսք»:
Ըստ Քահրամանի՝ օրենքի նախագծի անվանման մեջ և տեքստում առկա են մեղադրանքներ Թուրքիայի Հանրապետության, թուրք ազգի պատմության և ազգի նկատմամբ, մասնավորապես, որ թուրք ազգը մեղադրվում է ցեղասպանություն գործելու մեջ:
Ազգային ժողովի նախագահը հավելել է, որ նախագիծը վերադարձվում է պատգամավորին` անհրաժեշտ ուղղումներ կատարելու համար: