|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
«Ժամանակ»–ի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հավաքել է «Ծառուկյան» դաշինք խմբակցության անդամներին և նրանց հայտնել, որ իրենք մաս են կազմելու իշխանական կոալիցիային և պետք է պատրաստվել թիմային աշխատանքի։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ծառուկյանը Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ քննարկել է «Ծառուկյան» դաշինքի կոալիցիային մասնակցության ձևաչափը։
Մասնավորապես՝ Ծառուկյանը պատրաստակամություն է հայտնել պատասխանատվություն ստանձնել արտակարգ իրավիճակների, առողջապահության, բնապահպանության, գյուղատնտեսության, սպորտի նախարարությունների համար։ Բացի այդ, «Ծառուկյան» դաշինքը կստանա մեկ փոխվարչապետի, ինչպես նաև արդարադատության փոխնախարարի, գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնները։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում