|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը մի քանի որոշումներ է ստորագրել, որով երեք պաշտոնյա ազատվել են աշխատանքից: Մասնավորապես` Արմեն Գիչյանն ազատվել է վարչապետի արարողակարգի պատասխանատուի (ղեկավար) պաշտոնակատարի պաշտոնից` իր դիմումի համաձայն։
Հովհաննես Նիկողոսյանը ազատվել է վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնակատարի պաշտոնից` իր դիմումի համաձայն, Ստեփան Քարտաշյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի պաշտոնից։