|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող հայկական Սբ Թագավոր եկեղեցին անհայտ անձանց կողմից հարձակման է ենթարկվել:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Թուրքիայի խորհրդարանում ներկայացված` քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) կենտրոնական գործադիր խորհրդի անդամ Մուրադ Մըհչըն: Նրա խոսքով` այսօր անհայտ անձինք աղբ են լցրել եկեղեցու բակում` փակելով մուտքը, իսկ պարսպի վրա թուրքերենով գրել. «Այս հայրենիքը մերն է»:
Դեպքի առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել Քադըքյոյի տեղական ինքնակառավարման մարմինը` հաստատելով դեպքի իսկությունը:

