|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում լրագրողներին ասաց, որ լիարժեք սատարում է ԼՂՀ իշխանություններին:
«Ես իմ դիրքորոշումն այդ թեմայի շուրջ բազմիցս եմ հայտարարել, և դա չի փոխվել: Ադրբեջանի դիրքորոշումը ոչ կառուցողական է, նրանց կողմից հայտարարվում է նույնիսկ, թե Երևանը ադրբեջանական տարածք է, և իրենք դա վերադարձնելու են: Հիմնական խնդիրն է լինելու հետևողականորեն ուժեղացնել մեր բանակը, բանակի մարտունակությունն ու ոգին: Դա է Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելու ճանապարհը` բանակցությունների շարունակման համար: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները պետք է նպաստեն, որպեսզի Ադրբեջանը վերջ տա իր ագրեսիվ ռիտորիկային և վերադառնա կառուցողական խոսակցության»,- հայտարարեց Փաշինյանը: