|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ապրիլի 30-ին, ժամը 02:50-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Մասիս-Ռանչպար ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, առկա է գազի արտահոսք: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մասիս-Ռանչպար ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակին և հայտնվել դաշտում: Բախման հետևանքով առաջացել է գազի արտահոսք:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը՝ Ա. Ա.-ը (1988 թ.) տեղում մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: