|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ապրիլի 27-ին, ժամը 20:07-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Դիլիջան-Երևան ավտոճանապարհին՝ Դիլիջանի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան գլորվել է ձորը. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Դիլիջան-Երևան ավտոճանապարհի 18-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Ա., ծնված 1989թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 մետր գլորվել ձորը, տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և այն դուրս բերել ձորից: