|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում է և մտադիր է ոչ պաշտոնական բանակցություններ անցկացնել ռուսական իշխանությունների ներկայացուցիչների հետ: Այդ մասին Интерфакс-ին հայտնել են դիվանագիտական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրները:
«Հայաստանի արտգործնախարարը Մոսկվա է ժամանել երեկ երեկոյան: Այսօրվա համար նախատեսված են մի շարք հանդիպումներ ռուս պաշտոնական անձանց հետ»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Աղբյուրի խոսքերով՝ բանակցությունների կենտրոնում են լինելու Հայաստանում ներքաղաքական ճգնաժամին և ռուս-հայկական դաշնակցային հարաբերություններին առնչվող հարցերը: