|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանին և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Նուբար Աֆեյանին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքին:
Ռուբեն Վարդանյանը և Նուբար Աֆեյանը ներկայացրել են «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի կողմից Հայաստանի տարբեր ոլորտներում իրականացվող ընթացիկ և առաջիկա ծրագրերը և նախաձեռնությունները, այդ թվում՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության շրջանակներում առաջիկայում կայանալիք միջոցառման նախապատրաստական աշխատանքների ընթացքը