|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը խոստովանել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անարդյունավետությունը և խոսել նոր «սառը պատերազմի» մեկնարկի մասին. հայտնում է Лента.ру-ն:
«Սառը պատերազմը վերադարձել է»,- հայտարարել է նա` նշելով, որ, ի տարբերություն XX դարի նմանատիպ ժամանակահատվածի, կան էական տարբերություններ: «Այն ժամանակ լուրջ կոնֆլիկտ կար ԱՄՆ-ի ու Խորհրդային միության միջև: Իսկ այժմ Վաշինգտոնն ու Մոսկվան այն ժամանակվա պես բոլորին չեն կառավարում: Բազմաթիվ երկրներ շատ ակտիվ են տարածաշրջանում՝ Թուրքիան, Իրանը, Սաուդյան Արաբիան և այլն: Չկա երկու միատեսակ վերահսկվող բլոկ»,- բացատրել է Գուտերեշը: