|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Այս պահի դրությամբ ոստիկանական տարբեր բաժանմունքներ է տարվել 83 քաղաքացի: Այս մասին Yerkir.am-ին հայտնեցին ոստիկանությունից:
Նշենք, որ ոստիկանություն տարված քաղաքացիների թվում էր նաև ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը, որին արդեն ազատ են արձակել:
Քաղաքացիներին շատ դեպքերում բերման են ենթարկում քաղաքացիական հագուստով անձինք: Այս կապակցությամբ ոստիկանությունը հայտարարել է, որ քաղաքացիական հագուստով բերման ենթարկելու գործողություն իրականացնող անձինք ոստիկանության ծառայողներ են, որոնց գործողությունների համար ամբողջ պատասխանատվությունը կրում է ոստիկանությունը:
Այս պահին Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները, մի քանի խմբերի բաժանված, շարունակում են անհնազանդության գործողություններ իրականացնել մայրաքաղաքի տարբեր փողոցներում և խաչմերուկներում: