|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հայտնել ենք, որ այսօր ցուցարարները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, շրջափակել էին կառավարության 3-րդ մասնաշենքը, որտեղ տեղակայված են մի քանի նախարարություններ:
Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը, դիմելով ժողովրդին, ասաց, որ գնան Վերնիսաժ: «Ժողովո'ւրդ ջան, գնացինք Վերնիսաժ»,- ասաց նա:
Այս պահին ցուցարարները Վերնիսաժից երթ են իրականացնում:
Ավելի վաղ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել` դիմելով լրագրողներին: Հայտարարությունում մասնավորապես ոստիկանությունը նշում է, որ «Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպվող հավաքի վայրերում ոստիկանությունը իրականացնում է հասարակական կարգի խախտումները կասեցնող գործողություններ»: Ոստիկանությունը խնդրում է լրագրողներին «հավաքի վայրից պահպանել ողջամիտ հեռավորություն՝ ոստիկանության ծառայական պարտականությունների կատարմանը չխոչընդոտելու համար»: