|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, իր կողմնակիցների հետ անցնելով Լեոյի և Սարյան փողոցներով, հասավ Ֆրանսիայի հրապարակ։ Այստեղից նրանք պատրաստվում են շարժվել Բաղրամյան փողոց, որտեղ այս պահին կենտրոնացած են ոստիկանության ուժերը:
Հիշեցնենք, որ առավոտից ցուցարարներն արգելափակել են մայրաքաղաքի մի շարք փողոցներ, կամուրջներ, խաչմերուկներ: Կաթվածահար է քաղաքի երթևեկությունը:
Ոստիկանությունը նախազգուշացրել է, որ նման գործողությունները կարող են ծնել հանցագործություններ՝ ուղղված քաղաքացիների կյանքի, առողջության և գույքի դեմ: