|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ապրիլի 12-ին, ժամը 17:49-ին ահազանգ է ստացվել, որ Օձուն-Ալավերդի ավտոճանապարհի 1-ին ոլորանին երկաթյա հենասյունն ընկել է «For Transit» մակնիշի ավտոմեքենայի վրա, ինչի հետևանքով ավտոճանապարհը միակողմանի փակվել է. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Օձուն-Ալավերդի ավտոճանապարհի 6-րդ կմ-ին՝ ճամփեզրի երկաթյա հենասյունը ընկել է «Ford Transit» մակնիշի 26 SO 281 պետհամարանիշով (վարորդ՝ Ե. Վ.) ավտոմեքենայի վրա՝ վնասելով դիմային հատվածը. տուժածներ չկան:
Փրկարարները երկաթյա սյունը հեռացրել են ավտոմեքենայի վրայից. երթևեկությունը վերականգնվել է:
ԱԻՆ մամուլի ծառայություն