|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության վերահսկողության շրջանակներում արձանագրվել է սանիտարական անձնագիր չունեցող և սահմանված նորմերին չհամապատասխանող տրանսպորտային միջոցով հացի տեղափոխման դեպք:
Ծառայության մասնագետների կողմից հացի մատակարարումն արգելվել է, իսկ հետագա գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված փոխադրամիջոցով տեղափոխվում է Երևանում գործող անհատ ձեռնարկատեր Վալերի Եղիազարյանին պատկանող հացի արտադրամասի արտադրանքը, որն աշխատել է սանիտարահիգիենիկ նորմերի բազմաթիվ խախտումներով: Արդյունքում կասեցվել է թե հացի արտադրամասի գործունեությունը, թե արտադրված առկա հացի ողջ խմբաքանակի իրացումը:
ՍԱՊԾ