|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
«Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը ԱԺ-ն ընդունեց միաձայն:
Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում էր, որ այն հիվանդանոցները, որոնք ունեն դեղերի պահպանման համապատասխան ծառայություններ, իրենց համար անհրաժեշտ դեղերը ներկրելու հնարավորություն ունենան: Նշենք, որ հիմա օրենքը թույլ է տալիս դեղեր ներկրել միայն մեծածախ լիցենզիա ունեցողներին:
Առաջարկվում էր նաև ֆիզիկական անձանց թույլ տալ դեղ ներմուծել: Նախատեսվում է յուրաքանչյուր ֆիզիկական անձի ուղղակի թույլատրել բերել դեղերի այն չափաբաժինը, որն օրենքով թույլատրված է, որ հարց չլինի, թե` ում համար ես բերում, փաստաթուղթ ցույց տուր, այսինքն՝ սխեման հեշտացվել է: