|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Մոսկվան մասնակից է Սիրիայում քիմիական հարձակմանը: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը. տեղեկացնում է Лента.ру-ն:
«Մոսկվան չի կարողացել երաշխավորել Դամասկոսի կողմից քիմիական զենքի ոչնչացումը: ԱՄՆ հետախուզությունը նախագահի` քիմիական զենքի կիրառման մասին ապացույցներ է ներկայացրել»,- նշել է նա:
Սանդերսը նաև նշել է, որ Թրամփը դեռ վերջնական որոշում չի կայացրել Սիրիայում գործողությունների վերաբերյալ և շարունակում է, հրթիռային հարձակումից բացի, այլ տարբերակներ դիտարկել: